Աներեսությամբ ու լկտիությամբ անգերազանցելի դարձած տականքը պիտի ընտրեր հենց այս քարոզչական մարտավարությունը

Senor

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 Երեկ մեկնարկած նախընտրական քարոզարշավի շրջանակում հայրենի իշխանությունը պատանդառած թիվ մեկ տականքը տակավին հայտնվել էր իր համար ամենանախընտրելի ճղճղան կարգավիճակում… «…Գերիների ճշգրիտ թվի…», «…զորամասերում կոնֆետների հետևից վազող զինվորների…», «…մեկ ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար ներելու» և էլի մի շարք անհոդաբաշխ ու ցինիկ արտահայտություններով նա նորից գերազանցեց իր իսկ սահմանած, արդեն ոչ թե հակազգային, այլ, պարզապես, անմարդկային բոլոր չափորոշիչները.. 
Որ աներեսությամբ ու լկտիությամբ անգերազանցելի դարձած տականքը պիտի ընտրեր հենց այս քարոզչական մարտավարությունը, գոնե ինձ համար անսպասելի չէր: 
Սակայն անսպասելի էին հավաքվածների հանդուրժողականությունն ու ծափահարությունները, որոնցով, ասես, հաստատվում էին ոչ միայն հնչող ցնդաբանությունները, այլև անարգվում բոլոր նրանց հիշատակն ու կատարածը, ովքեր այսօր երկնքում են կամ էլ թշնամու զնդաններում… 
Այս ամենից հետո ուզում ես գոռալ, ախր ինչպե՞ս էր հնարավոր, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգը 21-րդ դարում իր շարքերում ունենար սեփական դժբախտության վրա ծափահարողներ… 
Իրոք, խելագարվելու չափ անհասկանալի է… 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…