Հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան․ էկոնոմիկայի փոխնախարար

Ekonomika

Շուկան վերահսկվում է, հնարավոր է որոշակի գնաճ, բայց միջոցներ են ձեռնարկվում՝ զսպելու առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը` խոսելով արտակարգ դրության ժամանակ ապրանքների գների աճի մասին:

Նա հայտնեց, որ արտակարգ դրության ժամանակ հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան: Հարցին, թե ինչպես պետք է հասկանալ Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, թե պետք է փոխարինիչ գտնել ոսպին, եթե այն թանկ է, Սիմոնյանը չպատասխանեց, սակայն խոսնակը նշեց, որ այս հարցով զուգահեռներ տանելը շահարկումների առիթ կարող է լինել:

Վարոս Սիմոնյանը նշեց, նաև որ որոշումներ են ընդունվել, ըստ որոնց՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի: «Վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միության հետ տարվող մի շարք որոշումների արդյունքում մարտի 16-ին որոշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ նման որոշում է ընդունվելու նաև գյուղատնտեսական մթերքների ներմուծման վերաբերյալ: Նա ներկայացրեց, որ հսկողություն է սահմանվելու ապրանքների տեղափոխման հետ կապված, և ապրանքները տեղափոխվելու են միայն ՊԵԿ-ի ուղեկցմամբ, և թե՛ Ոստիկանությունը, թե՛ Առողջապահութան նախարարությունը պետք է հսկողություն սահմանեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

aurpranews.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…