ԵԽ-ն ՌԴ-ին կոչ է արել Վրաստանին փոխհատուցել 10 մլն եվրո

Kochvrastanin

 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը՝ մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 մլն եվրո փոխհատուցում վճարել 1500 քաղաքացիների զանգվածային արտաքսման համար, ներառյալ տոկոսադրույքները, կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա փոխհատուցում Եվրոպայի խորհրդի միջոցով, գրում է Aliq-ը:

Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստում: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության՝ 2021 թ. մարտի և հունիսի նիստերում Ռուսաստանը հրաժարվել էր վճարումից և պատրաստակամություն էր հայտնել փոխհատուցումը փոխանցել ԵԽ-ին ու հուշագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի հետ:

2019-ի հունվարի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Ռուսաստանին պարտավորեցրել էր 10 մլն եվրո վճարել՝  2006 թ. Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար: Վճարման վերջնաժամկետը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել էր 2019 թվականի ապրիլի 30-ը, սակայն Ռուսաստանը չի կատարել դատարանի որոշումը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…