Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Mish

 Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Auroranews-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Նշենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

2020 թվականի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…