Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան

kriv

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանները պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը: Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև  տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը,  նրա որդին՝ Մ. Մելոյանը  Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա  Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց՝ պատճառելով վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանցից կատարվածի մասին  արդեն ընդնունվել են հաղորդումներ, որից հետո բաց են թողնվել: Հետաքննիչի որոշամամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է: 

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…