Ոստիկանությունը որոնում է «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության 27-ամյա աշխատակցին, ով կասկածվում է «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց 64-ամյա քաղաքացուն գանգուղեղային վնասվածք պատճառելու մեջ

oxarana

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը անհատ տաքսու վարորդ՝ Երևանի բնակիչ, 64-ամյա Հովհաննես Սիմոնյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց իրեն հարվածել է Նարեկ անունով մի երիտասարդ։ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով  պարզել են, որ Նարեկը հանդիսանում է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Ավետիսյանը ով աշխատում է «ՍԱՍ» սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ն. Ավետիսյանին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու համար։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…