Ինչու՞ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկյանքով դիմում սադրանքի․ Հովհաննիսյան

Qarvachar

Ինչու՞ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկյանքով դիմում սադրանքի։ Այս մասին գրառում է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Այս հատվածում թշնամու դիրքերն անհամեմատ անբարենպաստ են ( ըստ GPS-ի սահմանի)։ Ի՞նչ է նշանակում անբարենպաստ։ Թշնամին ծավալվելու համար չունի անհրաժեշտ ռելեֆային պայմաններ։ Ծանր զինտեխնիկա, հրետանի չի կարող տեղակայել՝ կրկին ռելեֆային անբարենպաստ պայմաններից ելնելով, իսկ ընդամենը 3-5 կմ խորացումով լուծում է իր համար կարևոր ռազմավարական հարց՝ հետագայում հնարավոր ռևանշին դիմակայելու համար։

Քարվաճառը թշնամու համար ավելի կարևոր է, քան մնացած բոլոր շրջանները, որոնք օկուպացրել է, եթե կորցնի (ու կորցնելու է) Քարվաճառը, ապա հավերժ կփակվի Արցախի հարցը ։ Եթե մյուս շրջաններում թշնամին ունի լայն գիծ, որպեսզի զինտեխնիկա առաջ բերեի, ապա Քարվաճառի դեպքում ունի բացառապես մեկ Օմարի լեռնանցք, որը սեպտեմբերից փակվում է։ Այնպես որ, թշնամու համար Քարվաճառը կարևոր ռազմավարական նշանակություն ունի , հենց Քարվաճառում է Արցախի հարցի լուծման բանալին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…