Խորհուրդ կտայի՝ նույն պողպատով խոսեր Ալիեւի եւ մեր թշնամիների մասին․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Khnayoghutyun

 Ուրիշի աչքի շուղը տեսնելու փոխարեն թող իրենց աչքի մեջի գերանը տեսնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։

«Ինչպես այս երեք տարիներին որոշակի իմաստով թիրախավորվել է եկեղեցին՝ բոլոր առումներով, նույն վիճակն էլ հիմա է՝ ավելի խտացված գույներով։ Խորհուրդ կտայի, որ նույն հոխորտանքով և նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին։ Ասելիքս սա է, չեմ ուզում մեկնաբանել իրենց ասածները»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, ոչ թե իրենք են վարկաբեկում, այլ կոռումպացված հոգեւորականները:

Իսկ նախօրեին՝ հունիսի 11-ին, Դիլիջանում «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ եթե պետք լինի էլի կանեն հեղափոխություն, այնքան մինչև բոլոր էլիտաները՝ քաղաքականից սկսած հոգևորով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…