Այժմ բոլորը վախեցնում են, բայց պատերազմ չի սկսվի, ադրբեջանական բանակն այնքան էլ հզոր չէ ներկայում. Յուրի Խաչատուրով

Xachaturov

 Մեզ անընդմեջ վախեցնում են պատերազմով: Չի սկսվի պատերազմ: Այդ մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հունիսի 13-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Ներկայում ադրբեջանական բանակն այնքան էլ ուժեղ չէ, Ղարաբաղում պատերազմից հետո այն շատ թուլացած է, շատ զոհեր ու վիրավորներ ունի, բազմաթիվ տեխնիկա շարքից դուրս է եկել: Նրանք պարզապես տեսնում են, որ նրանց առջեւ տղաներ են կանգնած եւ փորձում են նրանց վախեցնել»,-նշել է նա

Խաչատուրովը պարզաբանել է, որ բացի այդ տղաներից կան նաեւ տղամարդիկ, որոնք ցանկանում են նրանց հետ հավասար երկխոսություն վարել եւ հաղթել

«1992 թվականին մենք պաշտպանել են Նոյեմբերյանը, մենք ունեցել ենք մի քանի տասնյակ ինքնաձիգներ, իսկ ադրբեջանցիներն արդեն ապահովված էին զենքով, եւ այդ պայմաններում մենք պահել ենք այդ բարձունքները, արյուն ենք թափել: Մեզնից վախեցել են, մենք նրանցից չենք վախեցել: Այժմ բոլորը վախեցնում են, որ պատերազմ կսկսվի: Պատերազմ չի սկսվի: Նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է պատերազմը, չեն ցանկանում այն: Սակայն վախենում են նրանք, ովքեր չեն պատերազմել եւ անգամ չեն ծառայել: Մենք ոչ մեկի առջեւ ծնկի չենք գա, ոչ մեկից ներողություն չենք խնդրի:

Նա առաջարկել է քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…