Արցախին հասցված վնասը հնարավոր չէ հարյուր տոկոսով վերականգնել, բայց պետք է անենք հնարավորը։ Գոնե Հադրութի մասով ես մեծ վստահություն ունեմ, Շուշիի մասով՝ կիսավստահություն, բայց այդ հարցի լուծումը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ես տեսնում եմ. Ռոբերտ Քոչարյան

LGHH

«Արցախին հասցված վնասը հնարավոր չէ հարյուր տոկոսով վերականգնել, բայց պետք է անենք հնարավորը։ Գոնե Հադրութի մասով ես մեծ վստահություն ունեմ, Շուշիի մասով՝ կիսավստահություն, բայց այդ հարցի լուծումը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ես տեսնում եմ»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Վստահություն ունեմ, որովհետև կա և՛ արգումենտային, և՛ իրավական բազա։ Սակայն ասեմ, որ կորուստն այնպիսինն է, որ մոտակա 2-3 տարին, մինչև չվերականգնենք մեր բանակի հնարավորությունները, շատ թույլ վիճակում լուրջ հարցերի վերաբերյալ չարժե բանակցել։ Այդպես ոչ մի բանի չենք հասնելու։
Մենք պետք է շատ արագ վերականգնենք և կարգավորենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, մեր ձայնը լսելի դարձնենք»,- ընդգծեց նախագահ Քոչարյանը՝ ավելացնելով․ «Եթե դու չոքած ես, քեզ հետ ոչ մեկ չի բանակցելու»։
«Համենայն դեպս, այսօր ես չեմ տեսնում որևէ մեկին, ով այս հարցում կարող է ավելի մեծ արդյունքներ գրանցել, քան ես»,- ասաց նախագահ Քոչարյանը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…