Կայացել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի հանդիսավոր բացումը

Krtutyun

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը և Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում Ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Պարոն Օլիվիե Բրոշեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ հունիսի 14-ին իրականացրեցին Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի հանդիսավոր բացումը:

ՀՀ կառավարության  կողմից տրամադրված այս շենքը թույլ կտա Կրթահամալիրին զարգանալ և հյուրընկալել ավելի շատ աշակերտների `լինեն նրանք ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ (վերջիններս արդեն մեծամասնություն են կազմում):

Կրթահամալիրն արդեն ԱՖԿԳ-ի աշխարհի 139 երկրներում 540 ֆրանսիական կրթական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի մաս է կազմում, իսկ սեպտեմբերի 1-ից, ԱՖԿԳ-ի հետ նոր համաձայնագրի շնորհիվ, Կրթահամալիրը կօգտվի մարդկային և ֆինանսական ռեսուրսների նոր աջակցությունից և կսկսի իր զարգացման նոր փուլը:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանում միակ ֆրանսիական կրթահամալիրն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, այն ունի է 2-ից 18 տարեկան 260 աշակերտների (մանկապարտեզից ավագ դպրոցը ներառյալ):

Կրթության բոլոր մակարդակները լիցենզավորված և ճանաչված են Ֆրանսիայի կրթության նախարարությանկողմից : Կրթահամալիրն ունի նաև Հայաստանի կրթության նախարարության կողմից լիցենզավորված հայկականավագ դպրոցի բաժին ։

 

6news.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…