Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը. razm info

Pakistan

 Հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ մայիսի 29-31-ը Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդիի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ, այցելել Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիա և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարան։

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Զուգահեռաբար հունիսի 7-ից Պակիստանում գտնվող Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պակիստանի ռազմածովային և ցամաքային ուժերի հրամանատարների հետ։

razm.info

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…