Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրաձայնել վերջինի կողմից ցեղասպանության ճանաչման թեման

Bideni het

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում:

Իր կողմից օրակարգ բերվելիք հարցերի շարքում Էրդողանը հիշատակել է նաև «ապրիլի 24» հարցը՝ նկատի ունենալով այս տարի Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը:

Էրդողանի խոսքով, իրենք ԱՄՆ-ից նման մոտեցում չէին սպասում, և դա իրենց իսկապես ցավ է պատճառել:

«Թուրքիան պատահական երկիր չէ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցն է: Հայերի հարցում, որոնք ոչ մի առնչություն չունեն ՆԱՏՕ-ի հետ, նման մոտեցումը մեզ վշտացնում է: Ճիշտ չի լինի, եթե հանդիպումն անցնի առանց այս հարցն օրակարգ բերելու և հիշեցնելու»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ հանդիպման օրակարգում կլինեն F-35 արտադրման ծրագրից Թուրքիային դուրս թողնելու հարցը, ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը, ինչպես նաև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը ստանձնելու  թուրքական առաջարկը:

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…