67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

sexual brnutyun

2021թ. հունիսի 12-ին Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու 67-ամյա ազգականը, օգտվելով իր մանկահասակ՝ 2014թ. հունիսի 21-ին ծնված, դստեր անօգնական վիճակից, պարբերաբար՝ 2020թ. սեպտեմբեր ամսից սկսած,  սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…