1958թ. ծնված ԱՀ բնակիչը 12 տարին չլրացած բնակչի հետ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել. ԱՀ ՔԿ

AH QK
 ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից 2020թ. հունիս ամսից մինչև 2021թ. հունիսի 05-ն ընկած ժամանակահատվածում ակնհայտ 12 տարին չլրացած նույն համայնքի 2012թ. ծնված բնակչի հետ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
1958թ. ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story