Նոյեմբերին հնարավոր էր բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Բորիս Ավագյան

Boris

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզները միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել մինչև նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը, մինչդեռ ավելի վաղ կարող էր դրանք փոխանցել ադրբեջանական կողմին և Հայաստան վերադարձնել ոչ թե 15, այլ բոլոր գերեվարված տղաներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Արցախի խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ 

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ 
Փոխանակումն իրականացվել է ԱՄՆ–ի և Վրաստանի միջնորդությամբ, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն դեռևս նոյեմբերին նույն հարցով բանակցող ռուսական կողմին հայտնել էին, թե Հայաստանը որևէ ստույգ տվյալ չունի այդ տարածքների ականապատման քարտեզների մասին։ 

«Եթե հիմա նա  դիմեր ռուսական կողմին, շատ մեծ սկանդալ կլիներ և հարցեր կառաջանար, դրա համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող իր խորհրդականի հետ և նրա միջոցով տեղեկացրել է, որ պատրաստ է ԱՄՆ Պետդեպի և Վրաստանի վարչապետի միջնորդությամբ այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին»,- նշեց Ավագյանը։ 

Նրա խոսքով` քարտեզները, որոնք Փաշինյանը փոխանցել է ադրբեջանական կողմին 15 գերու դիմաց, 100.000 ականի տեղեկություն են պարունակում, իսկ մեկ ականի ականազերծման համար Ադրբեջանը ստիպված էր մոտ 1000 դոլար ծախսել։  

«Եթե այդ թիվը բազմապատկենք 1000 դոլարով` կստացվի, որ այդ քարտեզն ունենալով, ադրբեջանական կողմը չի ծախսի 100 մլն դոլար, բացի դրանից` չի ծախսի այն 10-15 տարին, որը նա պատրաստվում էր ականազերծման համար ծախսել»,- հավելեց նա։  
Ավագյանն ասում է, որ չնայած այս ամենին` հիմա էլ ռուսական կողմը պատրաստակամ է հնարավորությունների սահմանում և բանակցությունների միջոցով Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող մյուս գերիներին. երեկ է հանդիպել գեներալ Մուրադովին։ 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…