Չավուշօղլուն խոսել է ղարաբաղյան խնդրից ու Հայաստանից

Chavushoghlu

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:

«Ադրբեջանի հողերը 30 տարի բռնազավթված էին, և Ադրբեջանի բանակն իր սեփական հողերը 40 օրից ավել տևած պայքարում հետ է վերցրել: Ադրբեջանը երկար տարիներ է համբերել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն, ցավոք, այդ նպատակով ձեռնարկված նախաձեռնություններից որևիցե մեկը բավարար չի եղել: Հարցը վերածվել է սառեցված հակամարտության: Բնականաբար, Ադրբաջանի համբերությունը անսահման չէր, և արվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Այժմ Ադրբեջանն իր հողերը հետ է վերցրել և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության համար հնարավորություններ» խորագրով աշխատաժողովի մասին խոսելիս Չավուշօղլուն նշել է, որ իրենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը դառնա կայունության և խաղաղության տարածաշրջան: Ըստ նրա՝ դրանից ամենաշատ օգտվողը Հայաստանը և Հայաստանի ժողովուրդն է լինելու, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ ինքն իրեն մեկուսացրել է, օտարել է հարևաններից։

«Հույս ունեմ, Հայաստանն այս ամենից դաս կքաղի, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն ու կայունություն, որի մթնոլորտում կլինի նաև տնտեսական զարգացում և բարօրություն. կյանքի կկոչվեն կարևոր նախագծեր: Այս պահին կան կարևոր նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, առևտուր, բեռնափոխադրումներ և լոգիստիկ հարցրեր, որոնք քննարկվում են»:

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ հիշյալ աշխատաժողովին մասնակցելու են Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները: Նրա խոսքով՝ Հայաստանից էլ են ներկայացուցիչներ հրավիրել, աշխատաժողովին մասնակցելու է հայկական ծագումով մի մտավորական:

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…