Այսօր ժամը 19-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում. Հունիսի 21-ին որոշվելու է՝ Հայաստա՞ն, թե Թուրքիայի վիլայեթ. Նաիրա Զոհրաբյան

hraparak

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին

Հունիսի 21-ին որոշվելու է՝ Հայաստա՞ն, թե Թուրքիայի վիլայեթ։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ անվտանգությո՞ւն, թե շագրենի կաշվի նման բզկտվող Հայաստան։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ երկրի արժանապատվությո՞ւն, թե միջազգային մասշտաբի պոլի շոր։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի՞, թե թուրքի առաջ դուռ բացող լաքեյ։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնիշխան տնտեսությո՞ւն, թե թուրքի տնտեսության թափոնի սպառող։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ քաղաքացի՞, թե խառնամբոխ։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնապահպանմա՞ն, թե պավլովյան բնազդ։

Հայաստանը չի դառնալու Թուրքիայի վիլայեթ։
Ճանապարհը մեկն է՝ չընտրե՛լ Նիկոլին։
Չսպանե՛լ Հայաստանը։
Այսօր ժամը 19-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում»։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…