Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյան

Tonoyan

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: Այս մասին գրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

15,534 մարդու առջև այսօր խոնարհում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:

Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.

շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,
շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,
շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը
սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:

Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ:

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:
«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…