ՏՄՊՊՀ. Վանաձորում հացի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

smpph

ՏՄՊՊՀ. Վանաձորում հացի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության՝ Վանաձորում հացի գինը մշտապես ավելի ցածր է եղել հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ:

Վերոգրյալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Վանաձորում ներկայումս գործում են շուրջ 40 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են հացամթերքի արտադրությամբ, ինչը նշանակում է, որ շուկան մրցակցային է, ինչի արդյունքում այստեղ մշտապես ցածր գին է ձևավորվել:

Միաժամանակ նշենք, որ ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից հիմնականում դիտարկվում է բնակչության շրջանում առավել մեծ սպառման ծավալ ունեցող «Մատնաքաշ» տեսակի հացը: Տնտեսվարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վանաձոր քաղաքում 530-550 գրամ կշռով մատնաքաշի բացթողնման գինը բարձրացել է շուրջ 20 դրամով՝ 160 դրամից հասնելով մինչև 180 դրամի (մանրածախ գինը կազմում է 190-200 դրամ):

Տնտեսավարողները հացի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորում են ալյուրի թանկացմամբ, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հացի սպառման ծավալների նվազմամբ, քանի որ, ըստ վերջիններիս, այս օրերին մի շարք քաղաքացիներ նախընտրում են թխել հաց տնային պայմաններում, իսկ կրթական հաստատությունների փակ լինելու պատճառով կտրուկ նվազել են նաև այլ հացաբուլկեղենային արտադրանքների իրացման ծավալները:

Տեղեկացնում ենք նաև, որ առաջիկայում ՏՄՊՊՀ-ում նախատեսվում է իրականացնել աշխատանքային հանդիպում Վանաձոր քաղաքում հացամթերք արտադրողների հետ՝ բարձրացված խնդիրների, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…