Էրդողանը խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին

ayc

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին, հայտնում է ermenihaber-ը։ 

Պատմել է, որ Ֆիզուլիից ավտոճանապարհով է գնացել Շուշի և ճամփին տեսել է պատերազմի թողած հետքերը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին, Արևմուտքին ու բոլորին հրավիրել է՝ տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերը»:

Խոսելով Շուշիի մասին՝ Էրդողանն ասել է, որ «ադրբեջանական մշակութային քաղաք Շուշիից 100-ավոր պատմական հուշարձաններ են վերացվել՝ իբր տարածաշրջանից թուրքական կնիքը ջնջելու նպատակով: Հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։

Ըստ Էրդողանի՝ իրենք Ղարաբաղի վերականգնման հարցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի ոգուն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում:

«Շուշիի հռչակագրով մեր հարաբերություններում նոր շրջան ենք բացել: Այդ հռչակագրի շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնենք մեր եղբայրության իրավական հիմքերը: Կարճ ժամանակում, վճռականորեն և արագ կյանքի կկոչենք մեր օրագարգում եղած բոլոր հարցերը՝ Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչև «Զանգեզուրի միջանցքի» գործարկում։ Նախատեսում ենք այս թեմաների վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել առաջիկա ամիսներին»։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նաև շեշտել է այն միտքը, թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից ամենաշատ օգուտ քաղողներից մեկը կլինի Հայաստանը, եթե կարողանա գնահատել իր առջև հայտնված հնարավորությունը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…