Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար

Sofiya

 ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնում է, որ պատրաստ է պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազատման համար։ Հովսեփյանն այս մասին գրել է Facebook–ի իր էջում` անդրադառնալով պրոֆեսորի շուրջ ընթացող գործընթացին։

Նշենք, որ այսօր 18։30-ին որոշվելու է Չարչյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում քննիչի ներկայացրած` նրան կալանավորելու միջնորդության հարցը։

«Վստահ եմ` գործի քննության վրա չի ազդելու Չարչյանի ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ` միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու»,–գրել է նա։

Հովսեփյանի խոսքով` ինքը հրապարակային է այդ մասին գրում, քանի որ կարծում է` հետո իրեն «քոչարյանական» են անվանելու, ինչպես նախկին պատգամավոր Վահան Բադասյանին երաշխավորագիր տված ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե Հովսեփյանը ԲՀԿ– ական է։ Սակայն Հովսեփյանը վստահեցնում է` դա իրեն չի անհանգստացնում` «կաղնուն մոլախոտով չես վախեցնի»

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…