Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիում (Կեսարիա) գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին.

Ekeghecin

 Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիում (Կեսարիա) գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Դեպքի մասին ահազանգել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը:

Եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս:

Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին, չնայած որ այդ տարածաշրջանի պատմական ու մշակութային կարևոր կառույցներից է, տասնյակ տարիների անուշադրության հետևանքով մատնված է բախտի քմահաճույքին, իսկ այսօր դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ:

Այս համատեքստում Փայլանը հարցրել է նախարարին, թե ինչո՞ւ եկեղեցին չի առնվում պաշտպանության ներքո, ինչո՞ւ այն վնասող անձանց դեմ հետաքննություն չի սկսվում: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է կառավարությունն անձայն մնում քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգության դեմ արկածախնդիր գանձ որոնողների գործողությունների դեմ, ինչո՞ւ դրանք չեն պաշտպանվում: Քրդամետ կուսակցությունը ներկայացնող Փայլանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է վերանորոգել Կայսերիի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…