ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ

mRCUYT

Վերապատրաստման դասընթացներ իրականացնող բոլոր ընկերություններին կոչ եմ անում մասնակցել այս մրցույթին։
————
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար:

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

Կազմակերպել ներկայացված դիմումներից մրցութային կարգով ընտրված 2,000 մասնակցի համար երկամսյա «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով դասընթացներ շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 85.0 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը, որն իր հերթին կազմակերպելու է նշված դասընթացները՝ համաձայն ծրագրի:

https://hti.am/main.php?lang=1&page_id=737

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…