«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 5-օրյա ժամկետում կդիմի ՍԴ. վերջինս 3 որոշում կարող է կայացնել, այդ թվում՝ ընտրությունների 2-րդ փուլի կայացում. Արամ Վարդևանյան

Vardevanyan

 ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է տարածվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:

«Ատելության խոսքը պարզապես բառ չէ, եթե հնչում է նաև իշխանական դիրքից հանդես եկող ուժի կողմից, որը մշտապես, բոլոր հավաքների ժամանակ շրջապատված է երևի հազարավոր ոստիկաններով: Պատկերացրեք՝ խոսքեր են հնչում, որ, օրինակ՝ համայնքների ղեկավարների գլուխները ջարդելու են, փռելու են ասֆալտին, վենդետա են անելու»,-ասաց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ եղել են համակարգված խախտումներ: «Եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության  խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից ավելի քվեի հետ. դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է: Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ»,-ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում:

«ՍԴ-ում 3 որոշում կարող է ընդունվել՝ քվեարկության արդյունքներն  անվավեր ճանաչել, արդյունքներն  անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն  անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,-նշեց նա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…