Մամիկոնյանց և Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհի կառուցման նպատակով մեկնարկել է անշարժ գույքերի օտարման գործընթաց

Miasnikyan

 Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Ա.Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը քաղաքաշինական շատ կարևոր և սպասված նախագծերից է, որի իրականացման նպատակով սկսվել է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքերի օտարման գործընթացը՝ համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի. (ՀՀ կառավարության 24.12.2020թ. հ.2143 որոշում):

Ազդեցության գոտում գտնվող անշարժ գույքերի մի մասի օտարման գործընթացն արդեն իսկ իրականացվել է սեփականատերերի համար շահեկան պայմաններով: Բանակցություններ են տարվում նաև մյուս սեփականատերերի հետ:

Օտարման գործընթացի ավարտից հետո կմեկնարկի Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան ճանապարհահատվածի կառուցումը, որը զգալիորեն կթեթևացնի Կոմիտասի պողոտայի գերծանրաբեռնված երթևեկությունը:

Զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղու միջոցով կբարելավվեն նաև թաղամասի տարհանման ելքերը :

Հիշեցնենք, որ կառուցվելիք ճանապարհահատվածն սկսվելու է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատելու է նախկին երկաթգծի ճանապարհը՝ միանալով գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…