Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնան 79 վրացի և 35 հայ դպրոցականներ. Գախարիա

Dprocakanner

 Վրաստանն և ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հայրենիք են վերադարձնում 79 վրացի դպրոցականների: Նրանք կրթական ծրագրերով ԱՄՆ-ում են: «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ տեղեկացնելով, որ նույն ինքնաթիռով իրենց հայրենիք են վերադառնալու 35 հայ դպրոցականներ ևս:
Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին աջակցության համար: ԱՄՆ-ից Թբիլիսի եկող ինքնաթիռը միջանկյալ վայրէջք կկատարի Դոհայում:
Գախարիայի հիշատակած 35 հայ դպրոցականների թվում են նաև FLEX կրթական փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող աշակերտները: Նրանից մեկն «Ամերիկայի ձայն»-ին պատմել էր, որ իրենց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անսպասելի տուն են ուղարկում՝ ծրագիրն ընդհատելով երկու ամիս շուտ:
armenpress

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…