Հակամարտության կողմերից ոչ մեկ շահագրգռված չէ ԼՂ ճգնաժամի խորացմամբ․ Պուտին (տեսանյութ)

 

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա խորացմամբ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։

Այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է․ «Ռուսաստանը որոշակի դերակատարում է ունեցել այս շատ լուրջ ճնաժամի կարգավորման հարցում։ Ոչ ոք հետաքրքրված չէ  նրանով, որ այդ ճգնաժամը զարգանա՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»։

ՌԴ նախագահը նաև հավելել է․ «Եթե բոլորս ապրենք խաղաղ, ընկերական, ապա կստեղծենք պայմաններ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Նկատի ունեմ ընտանիքների նորմալ գոյությունը, տնտեսական, սոցիալական զարգացումը, ինչի կարիքը ունեն ԼՂ բնակիչները, քանի որ չի կարելի անընդհատ ապրել տագնապի մեջ, որ կարող է հակամարտությունը կրկնվել»։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…