Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը և մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել.

snank

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը և մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից: Ի դեպ, ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ Միխայիլ Բաղդասարովի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Նարեկ Նազարյանը: Նշենք, որ Միխայիլ Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Վահե Խաչատրյան անունով քաղաքացի։ Պարզվում է՝ Բաղդասարովին քաղաքացին դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին տրամադրել է 70 մլն դրամ գումար։ Բաղդասարովն այն խոստացել է հետ վերադարձնել հոկտեմբերի 31-ին, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունը։ Վահե Խաչատրյանը դիմել է դատարան և խնդրել Բաղդասարովին ճանաչել սնանկ։ Ի դեպ, Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը և սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Հիշեցնենք, որ 2012 թվականին էլ սնանկացել էր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Երևանի քաղաքապետարանը: Դրանից տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր և ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Իսկ հետագայում Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկացել են»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…