Ադրբեջանում ընթացող դատավարությունները չեն կասեցվի․ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը

Chen kasecvi

 Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ադրբեջանին՝ կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը։ Այս մասին «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ին ուղղված պահանջներում շեշտել են, որ եթե դատարանը նմանատիպ քայլերի չդիմի, ապա այդ դատական պրոցեսները ամենօրյա ռեժիմով խախտում են մարդու արդար դատաքննության իրավունքը։ Ուստի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը պահանջել է միջանկյալ միջոց կիրառել՝ Ադրբեջանում ընթացող դատավարությունների ընթացքում իրավունքների խախտումները կանխելու նպատակով։ 

Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջնորդությունը ՄԻԵԴ են ներկայացրել հունիսի 30-ին, սակայն Եվրադատարանը հուլիսի 2-ին մերժել է այդ միջնորդությունը։

«Չնայած որ միջանկյալ միջոցների տրամաբանության մեջ աշխատանքը դեռևս շարունակվում է, բայց հայկական կողմը շարունակում է ամբողջ ապացույցների համախումբը ներկայացնել ընթացող միջպետական գանգատի քննության շրջանակներում, որը մի փոքր  ավելի երկարատև պրոցես է լինելու, սակայն ավելի բովանդակային և խորը քննություն է լինելու խախտումների վերաբերյալ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է միջպետական երկու գանգատ, որը վերաբերում է գերեվարված անձանց և նրանց հարազատնեի, ինչպես նաև անհետ կորած անձանց հարազատների իրավունքների պաշտպանությունը։ Միջպետական գանգատներից մեկը ներկայացվել է Ադրբեջանի դեմ 2021թ․ փետրվարի 1-ին, իսկ մյուսը՝ Թուրքիայի դեմ 2021թ․ մայիսի 9-ին։

 

hetq.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…