Աբովյանի քաղաքային մարզադաշտը վերակառուցվում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան

Marzadasht

 Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և Աբովյանի համայնքապետարանի համագործակցությամբ, ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցվում է Աբովյանի քաղաքային մարզադաշտը: Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Նաև Լեռնանիստում իրականացվել են համայնքի արոտավայրերի տարածքում առկա խմոցների մաքրման աշխատանքներ. կատարվել է Ակնա լճից դեպի Լեռնանիստ համայնքի վարչական սահման մոտ 30 կմ երկարությամբ ձգվող խցանված խողողովակաշարերի մաքրման և վերանորոգման աշխատանքներ։

Ակունք համայնքում նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ. ասֆալտապատվել է բնակավայրի 3-րդ փողոցը:

Արամուսում վերանորոգվում և բարեկարգվում է Հայրենական Մեծ պատերազմում զոհված արամուսցի մարտիկներին նվիրված հուշարձանը:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…