Նաիրա Զոհրաբյան. թուրքերը 2 արցախցու մորթել են Հադրութի եկեղեցում

mortel en
Էս անամոթ սելեկցիան դադարեցրեք
Գերիների վերադարձից հետո մի անամոթ արշավ է սկսվել, թե ինչի՞ գերեվարվածների մեջ արցախցիներ չկան ու ինչի՞ են արցախցիներ քիչ զոհվել։
Ես վաղուց դադարել եմ զարմանալ ու զայրանալ անբարոյականության «պերեդոզների» վրա, երբ զոհված ու գերեվարված հայ զինվորին «զտում» են տեղանքով, բայց հիմա ընդամենը մի փոքրիկ «սպռավոչկա» ներկայացնեմ։
Արցախյան վերջին պատերազմում զոհվել է Արցախի 750 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Անհետ կորած է համարվում 83 անձ։ Գերությունից վերադարձած 103 ռազմագերիներից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։
Հա, չմոռանաք հանկարծ Արցախի բնակչության թիվը։
Մի բան էլ ասեմ՝
թուրքերը 2 արցախցու մորթել են Հադրութի եկեղեցում` խորանի վրա, Քարին տակ գյուղում մտավոր խնդիրներ ունեցող մի կնոջ քառատել են, Հադրութում, իր տան մեջ, խոշտանգելով սպանել են աստվածաբան, նարեկագետ Վահրամ Լալայանին, Տող գյուղում, իրենց տան այգում գլխատել են 2 տարեց տղամարդու։
Ու էսպիսի դաժանությամբ խոշտանգել եւ սպանել են 39 արցախցու։
Ամոթ է՝ մի արեք։
Չկա՛ արցախցի, երեւանցի, կապանցի, արարատցի զինվոր։
Կա՛ հայ զինվոր, կա՛ գերեվարված հայ զինվոր ու մենք նրանց բոլորին տուն վերադարձնելու պարտք ունենք։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…