Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել

2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։

Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…