Աշխարհում առաջին անգամ, ծովի մակարդակից 3185 մետր բարձրության վրա գինին հնեցվել է Արագածի Քարի լճի հատակին․ նոր տեխնոլոգիա

ginu hnecum

 Աշխարհում առաջին անգամ, ծովի մակարդակից 3185 մետր բարձրության վրա իրականացվել է գինու ստորջրյա հնացում: «Մարան» ընկերությունը «ՀԱԼԴԵ» գինին շուրջ մեկ տարի պահել է Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ջրի մակերևույթից մոտ 8 մետր խորության վրա: Ջրային հնացումը համեմատաբար նոր տեխնոլոգիական մոտեցում է գինեգործության մեջ: Այսօր այն փորձարարական մասշտաբով իրականացվում է ծովերում և օվկիանոսներում:

Առկա տեղեկատվությունը փաստում է, որ ցածր ջերմաստիճանի, թույլ լույսի, թթվածնի բացակայության և հավելյալ ճնշման պարագայում կարմիր գինիների համազգայական հատկանիշները զգալիորեն լավանում են: Կատարված արտադրական գիտափորձի ընթացքում ավտոմատ սարքի միջոով անդադար գրանցվել է լճի ջերմաստիճանը և միջավայրի այլ ցուցանիշներ:

Հնացման ավարտին գինիները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև համտեսվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետների կողմից: Ժամանակակից ֆիզիկաքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շշալցված գինու ստորջրյա հնացման տարբերակում, գինու որակը կազմող բոլոր կարևորագույն նյութերի պարունակությունն և արտաքին տեսքը բնութագրող ցուցանիշներն առավել դրական փոխությունների են ենթարկվել, քան ստուգիչ նմուշներում: Լաբորատոր ուսումնասիրությունները և համտեսի արդյունքները աներկբա հաստատեցին, որ այս տեխնոլոգիան նշանակալի բարելավել է գինու որակը՝ դարձնելով այն ավելի հարուստ և նուրբ:

Գինու բարձրադիր ստորջրյա հնացման այս արտադրական գիտափորձը առաջին հերթին կարևոր է, իհարկե, տեխնոլոգիաների կատարելագործման տեսանկյունից: Սակայն մեզ համար այն խիստ արժեքավոր է Հայաստանը՝ որպես գինու բնօրրաննի ճանաչելության բարձրացման, զբոսաշրջության զարգացման համար:

 

a1plus.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…