15-ամյա տղայի կյանքը փրկվել է. նա տանը դանակով ինքնավնասում էր արել

Inqnavnasum

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  52-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ  անչափահաս տղան տանը կտրել է երակները և տան դուռը չի բացում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն:  Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հոգեբանական խումբը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները: Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է դուռը բացել ու պարզվել է, որ տանը 15-ամյա տղան, գտնվելով նյարդային վիճակում, խոհանոցային դանակով վնասել է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Օպերատիվորեն ժամանել է նաև  բժիշկների հերթապահ խումբը, որոնց շնորհիվ էլ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…