Արհեստական Բանականությունը Հաշված Վայրկյանների Ընթացքում Կարող Է Ախտորոշել Շագանակագեղձի Քաղցկեղը

Diagnoz

 Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի (Royal Melbourne Institute of Technology RMIT, Ավստրալիա) գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր մեթոդ են ներկայացրել։

Մեթոդի հիմքում արհեստական ​​բանականության հնարավորությունների օգտագործումն է․ ալգորիթմը մանրամասն վերլուծում է որովայնի խոռոչի՝ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ստացված պատկերը: Այս մոտեցման կարևորությունը մեքենայի «տեսողության» շատ ավելի բարձր զգայունությունն է՝ մարդու տեսողության համեմատ:

Նոր համակարգը շագանակագեղձի քաղցկեղը կարող է հայտնաբերել ամենավաղ փուլերում: Այսինքն, երբ նույնիսկ փորձառու բժիշկները չեն կասկածում պացիենտի մարմնում որևէ պաթոլոգիական փոփոխության:

Հետազոտական ​​խմբի ղեկավարի խոսքով՝ պատկերները վերլուծող ծրագիրը նման է վարժեցված շանը, որի ընդունակություններին մարդն ուղղակի չի կարող հասնել․ «Մենք կարող ենք ԱԲ-ին սովորեցնել տեսնել այնպիսի բաներ, ինչը մենք ուղղակի ի վիճակի չենք նկատելու, ճիշտ այնպես, ինչպես շունը կարող է այնպիսի հոտեր զգալ, որոնք մարդու հոտառության համար բացարձակապես անհասանելի են։

Շագանակագեղձի քաղցկեղը դանդաղ է զարգանում և սովորաբար հայտնաբերվում է պատահականորեն, ուստի տարիներ շարունակ այն կարող է չախտորոշվել: Ընդ որում այս հիվանդության հետևանքով մահվան դեպքերը բավականին շատ են։

Գիտնականները համոզված են, որ այս մեթոդը կբարձրացնի շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման մակարդակը, ինչը կփրկի շատ մարդկանց առողջությունն ու կյանքը: Հետազոտությունները կարող են իրականացվել սովորական բուժզննման ընթացքում կամ որպես այլ ախտորոշիչ հետազոտությունների լրացում հոսպիտալացման ընթացքում:

Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…