Քըլըչդարօղլուի կոչն աշխարհին. «Ինձ չշփոթեք Էրդողանի հետ»

Ymdimutyun

 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: 

Ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է թուրքական իշխանություների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում: 

«Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից (Kuva-yi Milliye — Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր): Ոչ ոք չի կարող իմ զինվորին պահակ դարձնել և ոչ էլ իմ երկիրը՝ բաց բանտ փախստականների համար: Ես հարամ բան չեմ կերել: Նախապես ասեմ. շատ դժվար բանակցություններ են ձեզ սպասվում»։

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինուժի դուրսբերումից հետո զորք ուղարկել այնտեղ՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story