Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի սահմանի մոտ

Avghanstan

 Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինծառայողների համատեղ զորավարժություններ տեղի կունենան օգոստոսի 5-10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զինավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:

«Օգոստոսի սկզբին Հարբ-Մեյդոնում մենք կմասնակցենք համատեղ զորավարժություններին՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի  զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների ներգրավմամբ: Զորավարժությունների ընթացքում մենք կմշակենք միացյալ ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ`միության պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատներին ոչնչացնելու համար», – ասել է Լապինը:

Զորավարժություններում ներգրավված զինծառայողների թիվը դեռ հայտնի չէ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…