Էրդողանը ԱՄՆ-ին ներկայացրել է 3 պահանջ

Erdoghan

 Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները:

Ըստ Էրդողանի՝ իրենք բանակցությունների ընթացքում ներկայացրել են հետևայալ պահանջները.

  1. Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին:
  2. ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի համար:  Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողությունը պիտի փոխանցի թուրքական կողմին:
  3. Ֆինանսական և կառավարման ոլորտներում, որտեղ կարող են խնդիրներ լինել, ԱՄՆ-ն պիտի Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրի:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այս պայմանների ապահովման դեպքում հակված են ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Նա հավելել է, որ բանակցելու են նաև «Թալիբանի» հետ, որը վերջին շրջանում շարունակում է առաջխաղացում գրանցել Աֆղանստանում: 

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո պաշտպանել և շարունակել աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը: 

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

 

ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…