Թուրքիային անհանգստացրել է Մակրոնի հանդիպումը Սիրիայի քրդական պատվիրակության հետ

mak

 Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը սիրիայի քրդերի կողմից հիմնված «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» պատվիրակության հետ:   

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ պնդում է արվում, որ «Սիրիայի դեմոկրատական խորհուրդը» գործում է Սիրիայի քրդերի զինված ուժերը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) համակարգմամբ, որն էլ, ըստ Անկարայի, հանդիսանում է Թուրքիայի ու մի շարք այլ երկրների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական ճյուղավորումը:

«Հակառակ մեր բոլոր հորդորներին՝ պառակտող օրակարգ ունեցող և ձեռքերն արյունոտ այս կազմակերպության հետ Ֆրանսիայի հարաբերությունները վնաս են հասցնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, Սիրիայի քաղաքական ու տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերին»,- ասված է Բիլգիչի տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի իշխանությունները հարևան Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու փորձեր արած կամ անող քրդական կազմավորումներին համարում են սպառնալիք իրենց երկրի անվտանգությանը և ամեն կերպ փորձում վիժեցնել այդ կազմակերպությունների ծրագրերը կամ քայքայել ու ոչնչացնել դրանց:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…