Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է մարզել Սիրիայի քրդերին

Qrder

 Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների` Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG):

Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ են անցկացրել 400 քուրդ զինյալների հետ:

Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:

Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով Սիրիայի իրենց աղբյուրները, հայտնում են, որ զինավարժանքներին ներկա են գտնվել ամերիկացի հրամանատարներ, ինչպես նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Ֆերհադ Աբդի Քոբանի):

Ի դեպ՝ Մազլում Աբդի Քոբանին ներառված  է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:

Ենթադրվում է, որ զինավարժանքներին մասնակցած քուրդ գրոհայինները Հասեկեում կհամալրեն YPG-ի շարքերը:

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…