Էրդողանը Միացյալ Նահանգների բարեկամը չէ. ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդես

Barekam

 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը կոմիտեի լսումների ընթացքում հայտարարել է, որ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու Թուրքիայի առաջարկը, ինչպես նաև Վարոշայի փակ տարածքի զարգացման ծրագրերը սպառնալիք են ոչ միայն Կիպրոսի Հանրապետությանը, այլև՝ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը:

Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հետևել, որ Կիպրոսն ուշադրության  կենտրոնում մնա, իսկ Անկարան պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

«Պարզ ասած՝ Էրդողանը Միացյալ Նահանգների բարեկամը չէ: Ես անհամբեր սպասում եմ պետքարտուղար Բլինքենի հետ համագործակցությանը՝ Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկվելիք նոր քայլերն ուսումնասիրելու համար, որոնք կերաշխավորեն, որ Էրդողանը միջազգային իրավունքի խախտման և կիպրոսցիներից իրենց ճակատագրի վերահսկողությունը գողանալու ակնհայտ վճռականության համար կառերեսվի լրացուցիչ հետևանքների»,- հայտարարել է Բոբ Մենենդեսը:

1lurer.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…