ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են.

odayin

 Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

✅ Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

✅ Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից:

ℹ Լաբորատորիաների ցանկն այստեղ` https://bit.ly/3x3W9oZ

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story