Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

Mor ev vordu dier

 Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ։  Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։ 

Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…