Հունաստանի նախագահ. «Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք»

Turqai agresia

 Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին: 

Սակելարոպուլուն, ակնարկելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի խնդրի հետ կապված, ասել է, որ Հունաստանը չի ընդունելու դրանք: 

«Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անընդունելի հայտարարությունների հարցում մեր կողմից ոչ մի զիջում չի լինելու»,- ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին:

«Թուրքիայի անօրինական գործողությունների ու ագրեսիայի դեմ պայքարում մենք վճռական ենք»,- եզրափակել է Հունաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Էրդողանը Կիպրոսի թուրքական մասում հատարարել էր, որ թուրքական կողմն այլևս չի ընդունում լուծման նախկին՝ կղզու միավորման տարբերակները և առաջ քաշել 2 առանձին պետությունների սկզբունքով լուծման իր տարբերակը:

Էրդողանն ու Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարը նաև  հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։   

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան չեզոք գոտի է հայտարարվել և պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…