Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ

Opera

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 16 մլն ՀՀ դրամ, որից՝
— առաջին մրցանակ ՝ 8 մլն ՀՀ դրամ,
— երկրորդ մրցանակ՝ 5 մլն ՀՀ դրամ,
— երրորդ մրցանակ՝ 3 մլն ՀՀ դրամ:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:

❗ Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը:

❗ Գաղափարի հիմքում ընկած է Երևան քաղաքի պատմական միջուկում՝ պահպանության գոտում ծավալատարածական դոմինանտների ընկալման տեսարանների մեծացումը, համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծումը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև տարածքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելը:

Մրցույթի պայմանների մասին մանրամասները՝ հղմամբ

https://www.yerevan.am/am/mayors-decisions/2452-1/

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…