Այս անգամ «ոչ միթիզականներն» են հաղթելու. Կարին Տոնոյան

Karin Tonoyan

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր…..հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա….

Ամեն դեպքում պետք է առավել քան երբևէ ամուր կանգնել յուրաքանչյուր թիզ հողի համար և ցույց տալ, որ պատերազմն ու մեր զոհերի քանակն ավելի է ամրացրել մեզ. չկա հոգեբանական ընկճվածություն, ալիև և ալիևի գործակալներ, մոռացեք, ազգը կա ու կանգուն է, մեր որդիների կորուստը մեզ միայն առյուծից վերածել է վիրավոր առյուծի, չերազեք անգամ հայ ոգու անկման մասին: 

Այս անգամ «ոչ միթիզականներն» են հաղթելու. 1-ին նախագահ, ոչմիթիզականների նկատմամբ ձեր սարկազմն էլ չի բորբոքվո՞ւմ…. թե Գեղարքունիքն ու Արարատի մարզերն էլ են գրավյալ տարածքներ….. դե, խոսեք, ինչո՞ւ եք անհետացել, ավելի շուտ՝ վերցրեք ձեր որդիներին ու մեկնեք սահման, հերթը ձերն է, դե, ապացուցեք ձեր այդքան բարձրաձայնած «խաղաղասիրությունը», ապահովեք մեր խաղաղությունը»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…