Հովահաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

Haghtanak

 Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ երկրորդ հաղթանակը և շարունակում է պայքարը մեդալների համար:

 Մեր 63 կգ քաշային մարզիկն այսօր 1/8 եզրափակիչ մարտում հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: Առաջին ռաունդը չնայած ավարտվեց մրցակցի առավելությամբ, սակայն 2-3-րդ ռաունդներում վստահ հաղթանակներ տարավ Հովհաննես Բաչկովը:

 Արդյունքում, մեր բռնցքամարտիկը 4:1 ընդհանուր հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի ախոյանին և մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ Հովհաննես Բաչկովը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովի հետ, որը ընթացիկ մարտում 5:0 հաշվով  հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմանովին: Այդ մրցամարտը նախատեսված է օգոստոսի 3-ին: Հաղթանակի դեպքում Հովհաննես Բաչկովը կապավոհի օլիմպիական մեդալ:

 

a1plus.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…