«Տոյոտա Երևան» ընկերություն. հերքում. SHAMSHYAN.COM

toyota

Toyota Yerevan ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականի ապրիլի 14-ին 1in.am կայքը տարածել է ակնհայտ կեղծ, մանիպուլատիվ և, կարելի է ասել, անգրագետ մի տեղեկատվություն առ այն, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը, և, մասնավորապես, այդ ընկերության սեփականատերերը իբր իրենց շնորհել են անձանց տեղորոշելու իրավունք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նյութն առերևույթ նպատակ է հետապնդում արատավորել թե՛ մեր ընկերության և թե՛ մեր սեփականատերերի բարի համբավը, հարկ ենք համարում հանրամատչելի և հանգամանալից անդրադառնալ նյութում նկարագրվածին: Այսպես, տարածված նյութում նշվում է՝ ««Տոյոտա Երևան» ընկերության կայքում նշված է, որ իրենք կարող են հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը և որպես հիմնավորում, նշվում է իբրև թե հաճախորդների սպասարկման կատարելագործումը, կայքի բարելավումը և կայքի այցելությունների վիճակագրություն վարելը։ Իսկ թե քաղաքացիների անձնական տվյալների հետ այդ ընկերությունը իրականում ինչպես է վարվում, ոչ ոք չի կարող ասել:»: Ցանկացած քաղաքացի, առաջին անգամ մուտք գործելով մեր ընկերության կայքը, կարող է տեսնել նկարում երևացող հաղորդագրությունը, որը վերաբերում է cookie-ֆայլերի կարգավորումներին: Վեբ կայքերի աշխատանքից անգամ մակերեսային պատկերացում ունեցող ցանկացած անձ տեղյակ է, որ cookie-ֆայլերը վեբ կայքերում կիրառվող ամենատարածված գործիքներից են: Աշխարհում գոյություն ունեցող վեբ կայքերի ճնշող մեծամասնությունը օգտագործում են cookie-ֆայլեր: Դրանց կիրառությունը սկսվել է դեռևս 1994 թվականից: cookie-ֆայլերի մասին տեղեկությանը կարող եք մանրամասն ծանորանալ հետևյալ հղումով՝ https://en.wikipedia.org/wiki/HTTP_cookie 2002 թվականին Եվրոպական Միությունը համապատասխան հանձնարարական է թողարկել՝ (https://en.wikipedia.org/…/Privacy_and_Electronic_Communica…), ըստ որի՝ cookie-ֆայլեր կիրառող վեբ կայքերը պետք է նախապես տեղյակ պահեն օգտատիրոջը դրա մասին և թույլատրեն օգտագործումը մասամբ մերժելու հնարավորությունը: Հիմնվելով վերոնշյալ՝ աշխարհում վաղուց հայտնի և ընդունված կարգավորման վրա՝ toyota.am կայքը ինչպես տեղեկացնում է իր այցելուներին cookie-ֆայլերի օգտագործման մասին, այնպես էլ տալիս է պահանջվող բոլոր կարգավորումները անելու հնարավորություն, ինչը կարող եք անել հետևյալ հղումով՝ https://www.toyota.am/sys/e-privacy/settings Միևնույն ժամանակ, այս նյութը տարածող և մեր ընկերությանը մեղադրող 1in.am կայքը նույնպես օգտագործում է cookie-ֆայլեր (ինչի մեջ կարող է համոզվել ցանկացած օգտատեր, վեբ բռաուզերի որոշակի կարգավորումներին ծանոթ լինելու պարագայում), սակայն այդ մասին 1in.am-ն իր օգտատերերին չի զգուշացնում, ավելին՝ չի տալիս դրանց օգտագործումը մասամբ մերժելու հնարավորություն: Կարևոր ենք համարում նշել նաև, որ cookie-ֆայլերը որևէ առնչություն չունեն անձանց տեղորոշելու հետ, ինչպես պնդում է 1in.am կայքը, ո՛չ մեր ընկերության, ո՛չ 1in.am կայքի և ո՛չ էլ որևէ այլ կայքի պարագայում: Սակայն լրատվականի կողմից այլ անձանց «մահացու» մեղքերում մեղադրելը, այն դեպքում, երբ իրենք կիրառում են նույն տեխնոլոգիաները՝ առանց իրենց օգտատերերին զգուշացնելու, առնվազն հարցեր է առաջացնում: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ toyota.am կայքը տնօրինվում է ոչ թե «Տոյոտա Երևան» ընկերության, այլ տարածաշրջանային դիստրուբյուտորի կողմից, և 1in.am կայքը այս կեղծ մեղադրանքը ակամայից ուղղել է նախ և առաջ գլոբալ «Toyota Motor Corporation» ընկերությանը: Ամփոփելով՝ հայտնում ենք, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները պատրաստվում է օգտագործել «Toyota Motor Corporation» ընկերության, «Տոյոտա Երևան» ընկերության և իր բաժնատերերի բարի համբավը պաշտպանելու նպատակով»:

SHAMSHYAN.COM

 

https://www.facebook.com/ToyotaYerevan/photos/a.302093103199592/2957583867650489/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCLknc_hr95Wb1Q_N14uQArIaeKMVSQHqX0e9q3hd_7tZGwCsGqTMGVzkj7NS_zIgPWKJwUj3XGrb1QNjp_OCr5PDde6t-O9NSs2SKPq7o23skkhz2D_ff4I2ZKb_ATyoqabV9SRmYAp2FJOtH5j0slesjjFKlvjXpwLW9JjZOslVX1cVvHzRWt7kaOkZ0JK_gKMntLVwTXglDc2mqxBcA-TB6U6xFKfpZEiiez3pqJeVqsrHq7rz_itgsKJTATBYWpgGGvG464RBHyjUBC1sp0i7V4Ufc6YWdY33FOsYUDzTyVCvSo-iqVQjOTexOZzZU0jRCmJMUB-Bua27RcylHPVw&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…