Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը կալանավորվել է 40կգ կոկաին տեղափոխելու ու փողերի լվացման համար

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, եւ վերջինիս քույրը՝ Իռեն մարկոսյանը, ԱՄՆ-ում մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման համար: Ամուսնալուծության ու նախկին ամուսնու՝ կալանավայրում գտնվելու մասին սոցցանցերում հայտնել էր դերասանուհին, իսկ մանրամասները հայտնի են դառնում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կայքից, որում հրապարակումն արվել է դեռ այս տարվա սեպտեմբերի 13-ին:

Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ Վարդգես Մարկոսյանը խստովանել է, որ 2014թ. դեկտեմբերից 2016թ. հոկտեմբերը 40կգ կոկաին է տեղափոխել: Ուղարկել է Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի, օրինակ, գազի կաթսաների, օդորակիչների մեջ: Նա նաեւ խոստովանել է. որ փողերի լվացման հարցում իր հանցակիցն է եղել քույրը: Նրանք դա արել են 2014թ. մայիսից մինչեւ 2019թ. հունվարը: Խոսքը 3.5մլն դոլարի մասին է:

Նշվում է, որ երկուսն էլ ընդունել են մեղադրանքները՝ թե Իռեն Մարկոսյանը, եւ թե Վարդգես Մարկոսյանը, որը հայտնի է նաեւ «Ջիանի Օնչո», «Դեւիդ Պետրոսով», «Լարամ Նարման» անուններով: Նրանք համաձայնել են որպես փոխհատուցում մի քանի հարյուր հազար դոլարի հասնող գումար ու անշարժ գույք հանձնել ԱՄՆ կառավարությանը: Նշվում է, որ Վարդգես Մարկոսյանին սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ, նրա քրոջը՝ որպես հանցակից՝ մինչեւ 20 տարվա ազատազրկում

 

 

 

 

armtimes.com

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…